Ժանյակե տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Բնօրինակի անվանում՝  Ծածկոց Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ժանյակե ծածկոցը գործված է սպիտակ բամբակյա թելով, ուղղանկյունաձև է, մանր ալիքավոր եզրերով: Ծածկոցի կենտրոնում գործված է խոշոր ութթերթանի աստղածաղիկ, որի երկու կողմերում սիմետրիկ զարդահորինվածք է` կազմված կենտրոնական քառաթերթ ծաղկանախշից, դրանից դուրս եկող ոճավորված, զույգ կորիզապտղային բուսանախշերից ու դրանցից վար ու վեր պատկերված կեռանախշերից, որոնք իրար են միանում շեղանկյուն կենտրոնով: Խոյանախշերի մյուս կողմում, դեպի ծածկոցի եզր, պատկերված են կենտրոնի ծաղկանախշի կեսը` շրջապատված ոճավորված տերևներով: Ծածկոցի եզրում երեք շարք մանր ալիքաձևեր են գործված: Հեղինակ՝  Ս. Սարգսյան Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  92 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 179 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 18