Ժապավենաձև ժանյակի նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ժանյակը հյուսված է սպիտակ բամբակյա թելով։ Ժանյակի մեկ եզրը ուղիղ է, և նրա երկարությամբ անցնում է մեկ, շեղանկյունաձև անցքերով շերտ։ Նրանից ներքև առանձին առանձին գործված են երկու խոշոր տերևանախշեր՝ կենտրոնում խիտ հյուսքով, ապա խոշոր շղթայաձև նախշ է և եզրերում պոտոքներ։ Գործված է հելունով։ Վարպետ՝  Շուշանիկ Արաքսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  բամբակ Չափս՝  10*8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8/3-88 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-10/3