Ժապավենաձև ժանյակի նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ժանյակը հյուսված է սպիտակ բամբակյա թելով։ Կենտրոնում 10 թերթանի ծաղկի պատկեր է։ Նրա թերթերից բարձրանում են փոքրիկ սյունիկներ, որոնց վրա կարծես հենվում է կլոր ատամնաձևերով շրջանակը։ Նրանից հետո գործված են 8 խոշոր, սուր ծայրերով տերևաձևեր, որոնք իրար են միանում փոքրիկ շղթաններով։ Գործված է ասեղով։ Վարպետ՝  Շուշանիկ Արաքսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նյութը՝  բամբակ Տրամագիծ (սմ)՝  8,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8/3-56 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-10/3