Ժողովածու՝ «Տաթևիկ Սազանդարյան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Տաթևիկ Սազանդարյան» ժողովածուն տպագրվել է «Հայկական թատերական ընկերություն» հրատարակչությունում: Այն նվիրված է հայտնի երգչուհի, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Տաթևիկ Սազանդարյանին, որտեղ զետեղված են հոդվածներ, հիշողություններ, նամակներ, սովետական և արտասահմանյան մամուլի արձագանքներ, որոնցում արտացոլված են նրա բազմակողմանի ստեղծագործական և հասարակական գործունեությունը, արվեստի և մշակույթի գործիչների հետ ունեցած լայն կապերը: 39 և 184 էջերում զետեղված են Ա.Խաչատրյանի ասույթները երգչուհու մասին, որի տաղանդը արվեստում կոմպոզիտորը շատ բարձր է գնահատել: Տեքստը՝ հայերեն և ռուսերեն: Թողարկված է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի 50-ամյակի կապակցությամբ: Հեղինակ՝  Ջ. Ստեփանյան, Ի. Իոնիսյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Գնված է №3 գրքերի խանութից Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. թերթ՝  160 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1814 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1930