Ժողովրդական երգարան: (Բանաստեղծություններ) / Народный песенник (Стихотворения)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ժողովրդական երգարան: (Բանաստեղծութիւններ) / Народный песенникъ (Стихотворенiя) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սմբատ Իւզբաշ. Ժողովրդական երգարան: (Բանաստեղծութիւններ) / Народный песенникъ (Стихотворенiя). - Բաքու, 1911, տպարան «Բաքու» լրագրի: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերևի մասում` հեղինակի ընծայագիրը մանուշակագույն թանաքով` «Խորին յարգանքով պ. Յ. Թումանեանին Սմբատ Իւզբաշից: 1913 2/VII»: Էջեր 17-ի և 29-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 10 և 32 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմերեսները և կռնակի հատվածը թեթև խունացած են: Հեղինակ՝  Յուզբաշյան Ս. Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  10,8 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/730