Ի հիշատակ երկրաշարժի զոհերի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1998 թ. սեպտեմբերի 26-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված՝ «Ի հիշատակ երկրաշարժի զոհերի» թեմային, որի վրա պատկերված է երկրային ճեղքվածքի գրաֆիկական պատկեր: Ամենաուժգին ու կործանիչ երկրաշարժը Հայաստանում տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպե: Այն ուղեկցվել է մեծ ավերածություններով, ամբողջովին ավերել է 58 գյուղ, Սպիտակ քաղաքը, մեծ չափով Գյումրին, մասնակիորեն վնասվել են Վանաձորը, Ստեփանավանը, Իջևանը, Ապարանը և 326 գյուղ: Մարդկային զոհերը կազմում են ավելի քան 25 հազար: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998 Չափս՝  4,2x2,5 սմ Նկարագրություն՝  Ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Անվանական արժեքը՝ 250 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  442-Նամ.