«Իզաբելան- Չարենց» /Եղիշե Չարենցի ծննդյան ութսուն...
«Իզաբելան- Չարենց» /Եղիշե Չարենցի ծննդյան ութսունամյակի առթիվ/
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հուշագրություն
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հուշի առաջին տողն է`.«Տասը տարի առաջ, երբ տոնվում էր Եղիշե Չարենցի», վերջին տողն է. «Ամբոխի մեջ, երբ դիակը դուրս էին հանում, աղեկտուր լսվում էր Անահիտի`«Մամա ջան, մամա, մամ-մամ...»: Էջերին կան ջնջած բառեր, բառակապակցություններ, հավելումներ: Վերջին էջի ներքեւում կապույտ թանաքով գրած 42-04-06 հեռախոսահամարն է եւ ստորոգրություն: 1-4 էջերը կրում են «Իզաբելան- Չարենց» խորագիրը, 5-8 էջերը`«Չարենցը` հայրիկ»: Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի օրերին լրագրերից մեկում հուշագիրը կարդալվ Ե. Չարենցի ամուսնության մասին մի անհեթեթ տեղեկություն, զայրանում է` տեղյակ լինելով իրականությանը, սակայն ինչ-ինչ պատճառներվ լռում է: Չարենցին մեքենագրուհի «գյոզալ» Իզաբելլայի հետ ծանոթացրել է նկարիչ Արարատ Ղարիբյանը` լուսժողկոմատում: Այս մասին Ա. Ղ-ն հայտնել է հուշագրին եւ Մկրտիչ Արմենին, երբ վերջիններս Աբովյան փողոցով զբոսնել են : ՄԻ քանի օր հետո «Ինտուրիստ» կաֆեում ծանոթացել են Իզաբելլայի հետ, որը շաը երջանիկ է Չարենցի եւ ընկերների շրջանում:
8-րդ էջի ներքեւում` աջ անկյունում, ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Հովհաննես ՇավարշՆյութը՝ մանուշակագույն թանաքՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2152
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 5276