Իմ ընտանիքը 1986

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Չեզոք ֆոնին` եռանկյունաձև քիվով պատշգամբ, բազրիքից կախված խաչերով կարպետ, ներսում իրար կիպ կանգնած մարդկանց խումբ: Կենտրոնում` բեղավոր տղամարդ, ձեռքերը դրած առջևում կանգնած երեխայի ուսերին: Դեպի ձախ` կանգնած են չորս տարեց տղամարդիկ, երկուսը` փափախով, բեղավոր, մեկը` ակնոցներով, բերետով, չորորդը` կեպիով: Տղամարդուց դեպի աջ` թիկունքից ծիկրակում է փոքրիկ տղա, վերևում` երիտասարդ կին, կողքին` ևս երկու կին և մեկ տղամարդ, նրանց ետևում` պատանի, ափի մեջ բարձր պահած թռչուն: Մարդկանց թիկունքում պատկերված է Մասիս սարը: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  լինոգրաֆիա Չափս՝  60x37 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/26