Իմ համալսարանները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ եզրով ամբողջական, դարչնագույն ստվարաթուղթ: Կողի ներքևից մինչև կազմի վերին աջ անկյունը սպիտակ եզրագծերով շագանակագույն շերտ է, որի վրա սպիտակ, թավ գլխատառերով հեղինակի անունն է, ներքևում ավելի բարակ հորիզոնական շերտին հրատարակչության անվանումն է գրված: Կողի ներքևում շագանակագույն ֆոնին սպիտակով հեղինակի անունն է: Հետևի շապիկի ներքևում գրքի տվյալներն են՝ ռուսերեն: Ֆորզացը դատարկ է, ցորենագույն: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է, բացված անվանաթերթին գրքի տվյալներն են: Ճակատանկարը Գորկու դիմանկարն է: Հեղինակ՝  Մաքսիմ Գորկի Թարգմանիչ՝  Արազի Էջ՝  157 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937թ. Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2970