«Իմ  հուշերը Չարենցի մասին»1915-1919թթ.

«Իմ հուշերը Չարենցի մասին»1915-1919թթ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին էջին «Սով.վր.» թերթից պատառիկ է, որտեղ տնային տնտեսուհի Արծվիկ Սաղոյանի «Մանկութ. ընկերոջս` Չարենցին» նվիրված բանաստեղծությունն է: Հուշագիրը Ե. Չարենցի պատանեկան տարիների կարսեցի ընկերուհիներից է: Գրում է. «... Հասակը կարճ էր, աչքերը խոհուն, հագուստը` համեստ, իսկ դեմքը միշտ տխուր ու թախծոտ: Այսպես էր իմ ծանոթ Չարենցը 17-20 տարեկան հասակում: Նա չէր սիրում դատարկաբանւթյուն. նրա ամեն մի արտասանած խոսքը իմաստ ուներ. խոսում էր կամաց ու հանգիստ...»էջ`2: Իրենց ընկերներից էին` Գուրգենն ու Տաճատը/ճեմարանցիներ/, Վռամն ու Հակոբը: Կազմի են «Լեւոնը, Գուրգեն Փորսուղյանը /վանանդեցի/ Արա...»: էջ 4 «Մեր միտքը լուսե թռիչքներ ուներ: Ապրում էինք միայն իդեալի համար. չկար մեզ համար կեղծ ժպիտ,սուտ երդում ու պարտքը խոսքը` ողջը երազ էր.. երազ ու պատրանք...»: Վերջին անգամ պատահել է Չարենցին 1922թ: Նրա տաղանդը բարձր էր բոլոր ճնշումներից:«Չարենցը ստեղծեց մեր հայ գրականության համար նոր էպոխա, վերածնության մի ամբողջ դարաշրջան»:Վերջին էջի ներքեւում մանուշակագույն թանաքով գրած է «Արծվիկ Սաղոյան»:6-րդ էջի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Արծվիկ Սաղոյան Նյութը՝  կապույտ թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1534 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 4185