Ինտերիեր սև սեղանով (1974)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ինտերիերի մի հատված՝ կենտրոնից դեպի ձախ՝ սև փայտե բարձր կլոր փոքր ծավալով սեղանի վրա, կանգնեցրած բացված գիրք: Ձախ էջին պատկերված աղոթող հրեշտակ: Առջևում մեկ կարմիր գիրք: Սեղանի աջ կողմում՝ փայտե կլոր աթող, թիկնակով, վրան՝սպիտակավուն կավե երկար ծաղկաման, կողքին՝ ծալված սպիտակ կտոր: Հատակին՝ հայկական գորգի մի հատված: Սեղանի ձախ կողմում՝ կտավի ուղղահայաց եզրերով, եկեղեցական բարձր մոմակալ հիշեցնող ատրիբուտ: Հեղինակ՝  Լավինիա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (1922-2005) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  125*86 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ-508/2