Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քառաոտ նստուկին նեղ վզով միացած է դեպի վեր լայնացած իրանը: Երկու կողմերում ձևավոր կանթերն են, կենտրոնում ծորակն է՝ շարժական բացիչով: Գլխամասը փռված շրջանակն է՝ եզրագոտին նախշավոր: Կափարիչը կենտրոնում ձևավոր, ցանցատիպ խողովակ է, որի շուրթը ճկված է դւրս: Վզիկին կա էլ. հոսանքին միացվող բնիկ: Իրանին ուղղահայաց ձգվող լայն ու նեղ ակոսներն են, կարճ շեղագծերը: Արծաթագույն է, ներժապատ, փայլուն: Պահպանված, քիչ թերի: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝8 հատ՝ 13 Բարձրություն (սմ)՝  31 Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3611 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2503