Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռ միջին չափսի, քառակուսի և չորս ոտք ունեցող պատվանդանով, որից դեպի իրանի ներքևի մասը՝ ցանցաձև նախշերով: Իրանը դեպի վերև ուղիղ բարձրացող, որի վերևի մասը ակոսավոր երկու շրջագծերով է: Իրանի վերևի մասում երկու կողմից կան բռնիչներ՝ փայտե մասերով՝ նախշազարդ: Բռնիչներից քիչ ներքև ծորակն է՝ հորիզոնական և դեպի ներքև թեքվող: Վերևում կա փականով փոքր անցք՝ գոլորշիի համար: Վարպետ՝  Անհայտ Բարձրություն (սմ)՝  48սմ Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսական կայսրություն Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նվիրատու՝  Ասատրյաններ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1390 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 259