Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռը չորս ցածր ոտքերի վրա հենված նստուկով է, որին հենված գավաթաձև, վերին մասում օղակաձև անցքերով հիմքի վրա բարձրանում է գլանաձև իրանը, որը վերևից ծածկված է դեպի վեր աստիճանաբար նեղացող կափարիչով: Վերջինս երեք կլոր անցք ունի, որոնցից մեկը փական ունի: Իրանի երկու կողմում բռնակներ են ամրացված, ներքևում՝ ծորակ՝ երկու օղակից կազմված ձևավոր փականով: Իրանի վրա՝ ծորակից վերև, և հենակին կա գործարանային դրոշմ: Տրամագիծ (սմ)՝  իրանի՝ 25 Բարձրություն (սմ)՝  44 Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2772 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-429