Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Չորս ցածր ոտքերի վրա հենված նստուկով է, որին հենված գավաթաձև հիմքի վրա բարձրանում է գլանաձև իրանը՝ ծածկված դեպի վեր բարձրացող ձևավոր կափարիչով, որի վերին մասը ծածկված է նույնատիպ, չափերով ավելի փոքր կափարիչով: Մեծ և փոքր կափարիչները կողքերից փակում են նաև ծխի խողովակը: Փոքր կափարիչը երեք մասում ունի ինը ձևավոր անցք, մեծը՝հինգ կլոր անցք: Իրանը երկու կողմում ունի բռնակ՝փայտե բռնատեղերով և ծորակ: Ծորակից վերև՝ հենակին, գործարանային դրոշմն է ու բազմաթիվ մեդալներ: Տրամագիծ (սմ)՝  իրանի՝ 23 Բարձրություն (սմ)՝  49 Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2549 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-405