Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Չորս ցածր ոտքի վրա հենված հենակով է, որին ամրացված գավաթաձև, վերին մասում ցանցկեն գոտևորված հիմքի վրա բարձրանում է գլանաձև իրանը՝ վերևում ակոսավոր՝ դեպի վեր նեղացող ձևավոր կափարիչով: Վերջինս երեք կլոր անցք ունի, որոնցից երկուսը փականով են: Կափարիչի վերին և ծխի խողովակի վերին մասին ամրացված լայնացող մասն ինն անցք ունի: Իրանի երկու կողմում բռնակներն են, ներքևում՝ ձևավոր՝ աքաղաղանման փականով ծորակը: Կափարիչի վրա գործարանային դրոշմն է, իրանին՝ մեդալների պատկերներ: Բարձրություն (սմ)՝  35 Նյութը՝  պղինձ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2444 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-390