Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Թեյի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ինքնաեռ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Քառաոտք, կարճ ոտքերով, ունի պատվանդան, որն ամրանում է ոտքերին: Պատվանդանը ներքևում լայն է, կենտրնում՝ խիստ նեղ, այնուհետև աստիճանաբար լայնանում է դեպի վեր և միաձուլվում ինքնաեռի իրանին: Ինքնաեռն ամենալայն մասում ունի երկու ձևավոր կանթ՝ փայտե բռնատեղերով: Կանթերից հետո ինքնաեռի իրանը նեղանում է, իսկ կափարիչի մասում մի փոքր լայնանում: Ներսից անցնում է խողովակ՝ կրակ լցնելու համար: Ինքնաեռն ունի փոքրիկ բռնատեղերով կափարիչ, որի վրա պատկերված են մեդալներ. ունի ռուսալեզու մակագրություն: Ինքնաեռի խողովակի վրա դրվում է ձևավոր, փոքրիկ կափարիչ, ներքևում ունի ծորակ՝ ձևավոր բռնակով:
Բարձրություն (սմ)՝ 54Նյութը՝ պղինձ, փայտ, նիկելՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏուլաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7027
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-3-764