Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի չորս ձևավոր ոտքերով նստուկ, որի վրա բարձրանում է ցանցկեն, նեղ հիմքով դեպի վեր աստիճանաբար լայնացող իրանը: Իրանի վերնամասի երկու կողմում կան ձևավոր ամրակապով և փայտե բռնատեղերով բռնակներ, իսկ ներքևում՝ ձևավոր փականով ծորակ: Բռնակներից վերև ողջ պարագծով արված է լայն և խորը ձևավոր ակոս: Իրանի կափարիչը, կորավուն աստիճաններով աստիճանաբար բարձրանալով, նեղանում է դեպի գլանաձև, ձևավոր նախշեր ունեցող ծխանցքը, դեպի դուրս ձգված շուրթով: Բարձրություն (սմ)՝  52 Նյութը՝  պղինձ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4395/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-598/1