Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի քառաոտք պատվանդան, որի չորս անկյունում սկիզբ է առնոմ նրա ոտքերը: Ինքնաեռի իրանը գլանաձև է, որն ավարտվում է փոքր, շատ քիչ նշմարվող շուրթով: Իրանը վերևի մասում ունի ընդգծված գոգավոր շրջագոտի:Ինքնաեռն ունի ձևավոր ծորակ և բռնակներ, որոնք տեղադրված են իրանի վրա: Ինքնաեռի իրանի վրա դրված է ձևավոր կափարիչ, որի բռնակներից մեկը չկա , իսկ մյուսը թերի է: Ինքնաեռն ավարտվում է ծխնելույզի խողովակին հագցվող պատվանդանով: Բարձրություն (սմ)՝  54,5 Նյութը՝  պղինձ, փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3145/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-448/2