Ինքնաեռ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ինքնաեռը արույրից է (латунь), նիկելապատ՝ էլեկտրական: Կոնաձև է, բռնակները արույրից են՝ սպիտակ պլաստմասե բռնիչներով: Ծորակը շարժական է, ձևավորված՝ պլաստմասե զարդանախշերով: Կափարիչը կլոր է՝ երկու պլաստմասե բռնիչներով: Ինքնաեռի ետևի կողմից կա հոսանքին միացող լար, մեջտեղի մասում փակ, նիկելապատ պարույր: Դրսից կան զարդանախշեր, հիմքը քառանկյուն է՝ հենված չորս ոտքերի վրա: Ինքնաեռի կափարիչի վրա կա գիր՝ «Սիրելի Արամ Եղիայի Խաչատրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ», 6 հունիսի 1978թ.: Նյութը՝  արույր, նիկել, պլաստմաս Չափս՝  բարձրություն - 32 սմ, տրամագիծ - 13-16 սմ, հիմքը - 7 սմ, այրիչ - 4-9 սմ Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է գրականագետ Լ.Խ. Մկրտչյանը: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  299 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 155