Իշխանի նամակը ուղղված սիրելի քրոջը՝ Շուշանիկին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նամակը հայերեն գեղեցիկ ձեռագրով, որ գրել է Իշխանը ուղղված է սիրելի քրոջը՝ Շուշանիկին։ Նամակգիրը ցավով է հիշատակում, որ իրենց թանկագին հայրը կորցրել է ամեն բան, և որ միայն իրենք են մնացել։ Իշխանը խնդրում է, որ քույրը ամեն շաբաթ նամակ գրի՝ պատճառաբանելով, որ փոստը իրենց մոտ ուշ է հասնում։ Վերջում գրված է նամակը գրելու ժամկետը և տեղը (12 մայիս, 1914 թ․), ինչպես նաև նամակագրի մակագրությունը (Իշխան)։ Նամակի մյուս կողմում կա հետևյալ մակագարությունը․ «Քույր Շուշանիկին»։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/14 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224