Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նամակը գրված է հայերեն ձեռագրով (Վանի բարբառով) փոքրիկ ուղղանկյունաձև վանդակներ ունեցող կաթնագույն թղթի վրա, հեղինակը՝ Իշխանն է։ Այն ուղղված է հորը։ Տղան հորից պահանջում է, որ հետևի իր առողջությանը, քիչ զբաղվի հողային աշխատանքներով։ Իշխանը բարևներ է ուղարկում իր վաղեմի ծանոթներին, բարեկամներին, որոնց 12 տարի է ինչ չի տեսել և շատերին մոռացել է և նամակը վերջացնում է հեղինակի հետևյալ խոսքերով՝ «Հայր իմ քո ալևոր գլուխը կը համբուրեմ»։ Վերջում նամակը գրելու տարեթիվն է 1914 թ․ 27 հունիս և հեղինակի անունը՝ Իշխան։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1914թ.Նվիրատու՝ Սաթենիկ Աղասու ԳալոյանՉափս՝ 20*26.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6739/18
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-224