Իսահակյանը գրողների մի խմբի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարվել են Գրողների տան սենյակներից մեկում նստած և կանգնած: Իսահակյանը նստած է կենտրոնում, աջ ձեռքը՝ սեղանին, ձախ թևը՝ ձեռնափայտին հենած: Երևում է մինչև գոտկատեղը, դիմացից, աջ կողմի վրա թեթևակի թեքված, ժպիտը՝ դեմքին: Հագին բաց գույնի գծավոր կտորից կոստյում է, սպիտակ վերնաշապիկ, առանց փողկապ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան: Լուսանկարում՝ Հր.Քոչարը, Հմ.Սիրասը, Հր.Հովհաննիսյանը, Վ.Մարությանը, Սաղաթել Հարությունյանը և Վահագն Դավթյանը: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8970