Իսահակյանի դագաղի մոտ պատվո պահակ է կանգնել Օհան Դուրյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իսահակյանի դագաղը՝ Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճում: Պատվո պահակ են կանգնել Օհան Դուրյանը և ուրիշներ: Առաջին պլանում Օհան Դուրյանն է, որ երևում է մինչև գոտկատեղը, կիսադեմ, աչքերը փակ: Հագին սև կոստյում է, սպիտակ վերնաշապիկ, բաց գույնի փողկապ, ձախ թևին՝ սգո ժապավեն: Երևում է դագաղի միջին մասը և աջ կողմում կանգնած պատվո պահակը: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  17,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հոկտեմբեր, 1957թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7209