Իսլամության մարգարեն Մահմետ: Ժամանակակից օսմանյանց համերաշխության պետքեն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Իսլամութեան մարգարէն Մահմէտ: Ժամանակակից օսմանեանց համերաշխութեան պետքէն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գործ Թոմաս Գարլայլ (Կարլեյլ) անգղիացի փիլիսոփային. Իսլամութեան մարգարէն Մահմէտ: Ժամանակակից օսմանեանց համերաշխութեան պետքէն. Համեմատութեամբ թարգմանեալ անգղիական բնագրէն. - Կ. Պոլիս, 1910, տպագրութիւն Ռ. Սագաեան: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա «Յովհաննէս Գըլըճեան» բաց մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում, սրան հաջորդող «Մուտք» խորագրով լրացուցիչ էջի ներքևի լուսանցքում և վերջին էջ 71-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա նաև «Յովհաննէս Գըլըճեան» բաց մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները թեթևակի խունացած են, եզրերը՝ մաշված, վերջին կազմերեսին կան կեղտաբծեր: Հեղինակ՝  Կարլեյլ Թ. Թարգմանիչ՝  նշված չէ Էջ՝  Ա-Բ, 71 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/289