Իսկենդեր Մարտիրյանի ընտանիքը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Մուսա լեռան գոյամարտի մասնակից Իսկենդեր Մարտիրյանի ընտանիքը Պորտ–Սաիդում։ Առջևում կանգնած են երեխաները՝ չորս տղա, բոլորն էլ կրում են գլխարկներ։ Նրանց ետևում կանգնած են ծնողները։ Հայրը եվրոպական հագուստով է, ձեռքը դրել է մեծ տղայի ուսին, կողքին կինն է՝ մուգ զգեստով և կոստյումով, երկու ձեռքերը դրել է իր առջև կանգնած տղաների ուսին։ Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  20.3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պորտ–Սաիդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  26.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5573 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-261