Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
ՊՏՊ-ում գտնվող “Կարմիր զգեստով իսպանացի պարուհին” նկարի համար արված էտյուդ է: Նկարն արված է չեզոք մուգ մոխրագույն ֆոնի վրա: Ողջ հասակով պատկերված է մի կին՝ ձեռքերը կողերին պահած: Նրա հագին լայն, մանուշակագույն ծոպերով զգեստ է, գոտկատեղին՝ լայն, գորշ-մանուշակագույն գլխաշոր է կապված, նույնանման կտորեղեն կան նաև ուսերին ու պարանոցին: Սև խիտ մազերը, որոնք զարդարված են մեծ, մուգ գույնի վարդակապով, թափվում են ուսերին, երկու խոպոպներ իջնում են ճակատին՝ ընդգծելով դեմքի փափուկ օվալը: Խոշոր մուգ աչքերը և ուղիղ հոնքերը ծածկված են խիտ ստվերներով: Ուղիղ քիթը հազիվ ընդգծված է երկու գորշ գծիկներով, իսկ փոքր ալ շուրթերն ամուր սեղմված են:
Հեղինակ՝ Վրուբել Միխայիլ ԱլեքսանդրովիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1890-?Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-63