Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Բանաստեղծություն
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թուղթը ծալված է, որի հետեւանքով բանաստեղծությունը գրված է 3 էջի վրա: Առաջին էջի երկրորդ կեսին 8 տող է, վերջին 4 տողերին կան ջնջված բառեր,տողեր,հավելումներ.
«Ուր ասֆալտե սեւսաթ պողոտաներն անանց՝
Յերթն է ելնում չքնաղ աղջիկների, կանանց՝
Յեվ շշուկներ ............ բույրերի»:
Նույն էջի առաջին կեսին, թղթի հակառակ ուղղությամբ ընթեռնելի 4 տողեր են՝ ջնջում-հավելումներով:
«Շշուկների, բույրի...
Արբեցնող, մեղսոտ եւ արնահամ բույրի...»:
Հաջորդ էջին սկսվում է երկրորդ կեսից, I տողն անավարտ է, յոթ ընթեռնելի տողեր են՝ մեկ ջնջումով. վերջին երկու տողերը բաժանված են գծով.
«Ուր քայլում բարակ, տղայական դեմքով,
Վորպես բաժակներում վառված լիկյոռ...»:
Երրորդ էջին ընթեռնելի չորս տող է, ուր երկու ջնջում, մեկ հավելում եւ թանաքի հետքեր կան:
«Հիշում ես, վոր՝ մի որ դու, միայնակ այդպես կաֆեում նստած
Միջին վաղուց նիրհող մի ումպ աբսենտ»:
Առաջին անգամ տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ
չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝526-527:
Նյութը՝ թուղթ, ձեռագիր, թանաք՝ մանուշակագույնՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1936թ.Չափս՝ 27,5x12սմ, 12x13,8սմԷջ՝ 3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1897 41
Հիմնական հաշվառանիշ՝
ՉՁ ՀՖ4644