Իրազննական դասեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Իրազննական դասեր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակութիւն Սեդրաք Մանդինեանի. Իրազննական դասեր. - Թիֆլիս, 1909, տպարան «Կուլտուրա» ընկ. / типоգр. т-ва «Культура», Вельяминовская ул. N18: Շապիկը բաց աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծարգոյ Յովհ. Թումանեանին Աշխատասիրողից»: Կազմերեսները խունացած են, կռնակի հատվածը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Մանդինյան Ս. Էջ՝  148 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/832