Իրեկփշկանի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործվածքը– Կարված է շագանաագույն մետաքսյա կտորից։ Ունի ծաղկավոր բամբակյա աստառ։ Ձևվածքը– Ետևից մեկ, առջևից երկու փեղկանի հագուստ է։ Երկարաթև է, երկար եռանկյունաձև թեզանիքներով ավարտվող, ունի վզի սրտաձև բացվածք։ Առջևի երկու փեղկերը ազատ են արձակված, չեն կոճկվում։ Թևատակերն ու կողակարերը ճեղքված են։ Հագուստի երկայնքով մեքենակարեր են անցնում։ Ներսից ունի երկու գրպան։ Զարդանախշումը– քղանցքները, առջևի փեղկերի եզրերը, կողաճեղքերը երիզված են կարմիր բամբակյա նեղ ժապավենով։ Թեզանիքները երիզված են արծաթյա զսպանակաձև զարդերով։ Թևաճեղքի ներսի եզրը երիզված է 12-ական արծաթյա դրամներով։ Երկարություն (սմ)՝  111 Ուսի լայնություն (սմ)՝  38 Թևի երկարություն (սմ)՝  57 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Հայտնաբերման ժամանակը՝  27.06.1980թ. Նյութը՝  մետաքս, բամբակ, արծաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2393/6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1060