Իրեկփշկանի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղիղ ձևվածքի։ Կրծքամասը սուր եռանկյունաձև խոր բածվածքով է։ Թևերը երկար են, գնալով նեղացող։ Արմնկամասում ճեղքվածքով, թևաբերանը սրածայր։ Գոտկամասում ամրանում է արծաթյա զարդակոճակով։ Փեշերը արձակ են թողնված և գալիս են միմյանց վրա։ Կողքերին ունի խոր ճեղքվածքներ, դրանցից վերև արված են ուղիղ, ներդիր գրպաններ, որոնք խոշոր են, քառանկյան ձևով։ Զգեստը երկտակ է, երեսը կանաչ գույնի մետաքսյա, աստառը ծաղկանախշ, դարչնագույն հիմնագույնով բամբակյա կտորներից։ Ներսում դրված է բամբակի նեղ շերտ։ Կրծքամասը, թևաբերանները հարդարված են եռանկյունաձև միացրած արծաթյա խողովակներով։ Թևաբերանների կենտրոնական մասում իրար ետևից ամրացված են 4-ական զարդակոճակներ։ Երկարություն (սմ)՝  113 Թևի երկարություն (սմ)՝  57 Նյութը՝  մետաքս, բամբակ, արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիս–Կոռնիձոր Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Լայնություն (սմ)՝  21 Շրջագծի երկարություն (սմ)՝  կրծքամաս՝44 Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6153/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2813