Լ. Կարախանի ղեկավարած ժող. նվագարանների նվագախումբը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է հայ անվանի քամանչահար Լևոն Կարախանի ժողովրդական նվագարանների նվագախումբը: Այն բաղկացած է տասնվեց երաժշտից, որոնք լուսանկարվել են իրենց նվագարաններով: Առաջին շարք. (ներքևում, նստած) ձախից՝ Է. Խուդավերդով, Ն. Կոչոյան, Ս. Զարիֆյան, Լ. Կարախան, Ս. Ասլամազյան, Պ. Մակարյան, (առաջին երեքը թառահարներ են, վերջին երեքը՝ քամանչահարներ): Երկրորդ շարք ձախից Ս.Սերպյան, Ռ.Սարգսյան (շրթհարմոն), Ա.Ամադինյան, Ա.Առաքելյան, Կ.Գաբրելյան, Ա.Միքայելյան (մենակատարներ) և Գ.Ղարագյոզյան (դափը): Երրորդ շարք ձախից Ս.Հակոբյան (դհոլ), Ժ.Աբաջյան, Գ.Նազարյան (դուդուկ): Նվագախումբը ստեղծվել է Թիֆլիսում, շրջագայել Կովկասի տարբեր քաղաքներում: Լուսանկարի տակ թանաքով գրված են բոլորի ազգանունները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  25 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Բարձրություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/39 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503