Լամպ «Ռոսիա»

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Լամպ «Ռոսիա»- ոճավորված ոտք ունեցող պատվանդանն աստիճանաբար դեպի վեր նեղանում է՝ վերևում կազմելով շրջանագիծ, որը միանում է լամպի իրանին՝ ելուստներ ունեցող հենակով: Իրանը ուռուցիկ է, սնամեջ, դեպի վեր լայնացող: Երկու կողմում ունի ձևավոր բռնակներ, որոնք վերևի մասում վերջանում են մարդկային դիմապատկերներով: Այն եզրագծվում է նաև ծաղկազարդ շրջանակով և ձևավոր շրջագծի մեջ առնված աղջկա երկու դիմապատկերներով: Շուրթը կտրված է, փոքր-ինչ դեպի դուրս թեքված: Ունի նավթաման, որը փակվում է շրջանաձև, դեպի վեր աստիճանական նեղացող, ծաղկազարդ կափարիչով: Վերջինս կենտրոնում ունի կլոր բացվածք պատրույգի համար: Պատրույգի և նավթամանի միացման տեղում գրված է. «Ehrich & Graetz»: Պատրույգը պտտացնող պտուտակի վրա գրված է՝ «MATADOR * 20 BERLIN»: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1877 թ. Նյութը՝  մետաղ, ապակի Բարձրություն (սմ)՝  43 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1837-ա,բ