Լավաշ (1978)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բաց պատշգամբում կիսադեմով կանգնած կնոջ ֆիգուր՝ մինչ ազդրերը հատվածով: Առջևում՝ երկու ձեռքերի վրա պահած, երկու լավաշ: Գլուխը վեր բարձրացված, հայացքը՝ պարզած դեպի երկինք: Կամարաձև հոնքերով, սև հավաքած մազերով, հագին՝ մանր զարդանախշով զգեստ, շագանակագույն գոգնոց: Առջևում՝ սեղանի վրա, կարմիր կավե կուժի մի հատված, իր կողքի սեղանին՝ իրար վրա դարսած լավաշներ: Պատշգամբից այն կողմ կապույտ երկնքի լայն հատված, աջ կողմում՝ բարձրահարկ շենքերի երեք նեղ հատվածներ: Հեղինակ՝  Հայկ Մուշեղի Զաքարյան (1925) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  49.5*39.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-234/2