Լավաշ․ Ավանդական հացի պատրաստումը , նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2017 թ. դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Լավաշ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: 1 նամականիշով գեղաթերթիկը ունի 1100 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայկական ազգային հացը՝ լավաշը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է լավաշի պատրաստման ընթացքը: 2014 թ. նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը: «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտին կարելի է ծանոթանալ http://www.unesco.org/culture/ich/index.php?lg=en&pg=00011&RL=00985 հղումով։ AH Նյութը՝  Գեղաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2017 Չափս՝  9x6 սմ Նկարագրություն՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Լավաշ: Անվանական արժեքը՝ 1100 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Վահագն Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2104-Նամ․