«Լավաշ են թխում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում գյուղական բակ է , որտեղ ծածկի տակ պատկերված են լավաշ թխող կանայք: Նրանցից մեկը գունդն է տեղափոխում, մյուսները թոնրի մոտ են աշխատում, մեկ ուրիշը տեղափոխում է թխած լավաշները: Նկարում պատկերված են նաև երեխաներ և երիտասարդ կին՝ գրկին բարուր: Առաջին պլանում հավեր են, ձախ մասի պատի վրա՝ կատուներ: Օգտագործվել են սև, կարմիր, վարդագույն, կապույտ գույները և շագանակագույնի տարբեր երանգները: Երկինքը բաց կապույտ է: Նկարի ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է: Հեղինակ՝  Աղասյան Գրիգոր Խորենի /1926-2009/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2004 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  50 x 62 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17429