Լեո (Առաքել Բաբախանյան): Կենսագրական-գրական ակնարկ

Լեո (Առաքել Բաբախանյան): Կենսագրական-գրական ակնարկ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լէօ (Առաքել Բաբախանեան): Կենսագրական-գրական ակնարկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լ. Բաբայեան. Լէօ (Առաքել Բաբախանեան): Կենսագրական - գրական ակնարկ նրա 25-ամեայ յօբելեանի առթիւ. - Թիֆլիզ, 1908, տպարան Ա. Թառումեանի: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Լեոյի, և ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և թերթերը մասնատված են: Հեղինակ՝  Բաբայան Լ. Էջ՝  28 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/318