Լինհարդ և Գերտրուդ: Վեպ ժողովրդի համար

Լինհարդ և Գերտրուդ: Վեպ ժողովրդի համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լինհարդ եւ Գերտրուդ: Վէպ ժողովրդի համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Պեստալոցցի. Լինհարդ եւ Գերտրուդ: Վէպ ժողովրդի համար. Մասն Ա. Գերմաներեն բնագրից թարգմանեց Իսահակ Յարութիւնեանց. Հրատարակութիւն Գիւտ քահանայ Աղանեանցի. - Թիֆլիս, 1896, տպարան Մ. Շարաձէի, Նիկոլ., տ. 21: Շապիկը բաց հարդագույն՝ վարդագույն երանգով, ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 192-ի ներքևի լուսանցքում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված: Հեղինակ՝  Պեստալոցցի Յո. Հ. Թարգմանիչ՝  Հարությունյանց Իս. Էջ՝  192 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/629