«Լիտերատուռնայա Արմենիյա»  N5

«Լիտերատուռնայա Արմենիյա» N5

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  «Լիտերատուռնայա Արմենիյա» N5 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով, կազմին Հ.Կոջոյանի «Արմյանսկիյ գերոլդ» աշխատանքի արտատպությունն է: «Նավստրեչու 50-լետիյու վելիկոգո օկտյաբրյա» բաժնում Հ.Գրիգորյանի «Ռեվոլյուցիյա վ պոեզիի Չարենցա» հոդվածն է: Հեղափոխության թեման ուժգնորեն արտահայտվել է Չարենցի՝ 1918թ. գրած պոեմներում, որոնք հագեցած են սիմվոլիստական պատկերներով: Հեղինակը մեջբերում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմների ռուսերեն թարգմանությունները (հեղ. Տ.Սպենդիարովա, Մ.Տալովա): Հոդվածագիրը խոսում է Չարենցի «Պեսեն օ նարոդե» մասին (1920), որը ասք է Ռուսաստանի մասին, ռուս ժողովրդի պատմական ճակատագրի եւ ազատության համար մղվող պայքարի մասին: Թարգմ.՝ Ի.Կարաբան: Ապա վերլուծում է «Նաիրի երկրից», «Ռադիոպոեմներ», «Ամենապոեմ», «Չարենց-նամե» պոեմները եւ այլ երկեր: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1290 185 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2582