«Լիտերատուրնայա Արմենիա» N 1

«Լիտերատուրնայա Արմենիա» N 1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով ամսագիր: «Նա տեմի իսկուստվա» բաժնում Վահան Հարությունյանի «Նաշ սավրիմենիկ» հոդվածն է նվիրված Հ. Կոջոյանի 75-ամյակին: Հեղինակը խոսում է գրքի ձեւավորման գրաֆիկայի մասին եւ իբրեւ եզակի նմուշ օրինակ է բերում Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի՝ Կոջոյանի ձեւավորումները: Ոճավորումն արված է էպիկական պոեզիայի ոգով, հարազատ մնալով Չարենցի փիլիսոփայական մտքերին, խորիմաստ տողերին: Անզուգական են կազմ-շապիկի, անվանաթերթի ձեւավորումները: Յուրաքանչյուր պոեմ սկսվում է նկարչական ձեւավորումով, որը լիովին արտահայտում է հանճարեղ պոետի ասելիքը, որոշոկի դարձնում երկի լեյտմոտիվը: Միայն հանճարեղ նկարչի եւ հանճարեղ պոետի միասնական, ներդաշնակ ստեղծագործական աշխաանքի արդյունքում կարող է ստեղծվել այնպիսի հազվադեպ գլուխգործոց գրաֆիկայում, ինչպիսին է Չարենցի վերջին մատյանի նկարչական ձեւավորումը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1282 418 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5381