«Լիտերատուրնայա Արմենիյա» N 12

«Լիտերատուրնայա Արմենիյա» N 12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին Վ. Սերովի՝ Մ. Ակիմովայի դիմանկարի վերատպությունն է: 64-րդ էջին «Կ 80 -լետիյու սօ դնյա պօժդենիյա Ազատա Վշտունի» խորագրի տակ տարբեր գրողների խոսքն է Վշտունու մասին: Վիգեն Խեչումյանի հուշագրության մեջ հիշատակվում է 1937 թ. գարնաանային մի օր, երբ հեղինակը /վ. Խ./ հյուր է եղել Ե. Չարենցի մոտ: Նրանք երկար զրուցել են գրողների, գրականության մասին: Չարենցն ու Վշտունին ժամանակակից հայ պոեզիայի հիմնադիրներն են: Պատահել է, որ նրանք բուռն վիճաբանել են պոեզիայի խնդիրների շուրջ: Չարենցը հաճախ ասել է «Հոյակապ մարդ է Վշտունին»: Նրանք գրականությունը մոտեցրել են մաքուր ձեռքերով, մաքուր խղճով: Անվանաթերթին, 3-րդ, 32-րդ (որը հաջորդում է 16-րդ էջին) էջերին եւ ետեւի կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1651 298 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4348