«Լիտերատուրնայան Արմենիա»-8, Ա. Գրիգորյան«Պերսոնաժ ի մասկա վ խուդոժեստվեննոյ.

«Լիտերատուրնայան Արմենիա»-8, Ա. Գրիգորյան«Պերսոնաժ ի մասկա վ խուդոժեստվեննոյ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի գլխավոր խմագիր` Ա. Նալբանդյան, տեղակալ` Սերգեյ Մուրադյան, պատասխանատու քարտուղար` Լուիզա Կիրակոսյան: Հոդվածագիրը նշում է, որ «Երկիր Նաիրի» վեպը /1926թ., Պետհրատ, Երեվան/ համաշխարհային գրականության մեջ հատուկ երեվույթ է, որն իր բովանդակությամբ ուղղված է ժողովրդի պատմությանը: «Երկիր Նաիրիի» դիմանկարը նրա գործող անձերն են, «դիմակահանդեսը»`-գործող անձանց տրագիկոմիկական կեցությունը` բացահայտված նրանց էության, կյանքի եվ ճակատագրի եվ նույնիսկ վեպի «դարձվածաբանական դիմակահանդեսում»: Հոդվածում հեղինակը փորձել է Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի գեղարվեստական ամբողջականությունից առանձնացնել նրա գործող անձանց աշխարհը/ որպես վեպի խավ/ եվ այդ, թվում է, թեմայի ամենից հասարակ բանաստեղծական իրավիճակն է, չնայած, իրականում, վեպի «դիմակահանդեսում» անասելի բարդ է գործող անձանց «չհոգեբանականացված» աշխարհը: «Երկիր Նաիրին» ապրում է ոչ թե գործող անձանց գիտակցության մեջ, այլ հեղինակի գիտակցության մեջ, իսկ գործող անձանց ձայները գերազանցում են այստեղ իրականության ձայները: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Էջ՝  112 Նյութը՝  թուղթ, կազմը՝ լամինացված Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, օգոստոս Չափս՝  25,5 սմ x 16,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4564 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6830