Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է ափի նեղ շերտ՝ ծածկված խիտ խոտով, սեզով, եղեգով: Աջ կողմում երիտասարդ, ցածլիկ ծառ է՝ ճկուն ճյուղերով, մանր, երկարավուն տերևներով, որոնց արանքից երևում է գորշ կապտավուն երկինքը՝ սպիտակ մեծ ամպերով պատված: Միջին պլանում մեծ արհեստական լճակի հանդարտ հարթությունն է պատկերված, որում արտացոլվում են երկինքը, ափամերձ ծառերը և սակավ թփերը: Ավելի աջ մասում գորշ սպիտակ ջրի նեղ ալեծալքն է, որ խախտում է մակերեսի հայելին և բնության արտացոլումը: Ընդհանուր առմամբ քսվածքը մածուցիկ է, մանրակրկիտ արված:
Հեղինակ՝ Գոնչարովա Նատալյա ՍերգեևնաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1906Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ - 72