Լոռի-Փամբակ

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի կենտրոնում պատկերված է կեռազարդ ութանկյուն մեդալիոն, որը զարդարված է խոշոր խաչանախշով, որի թևերն ավարտվում են վարդակներով և կենդանակերպ ոճավորումներով: Մեդալիոնի երկու կողմերում կան մեկական կեռիկազարդ ութանկյուններ` կենտրոնում աստղածաղիկ: Դաշտի մնացած մասերը նախշազարդված են երկրաչափական տարբեր պատկերներով, կենդանիների ոճավորումներով, հեծյալների ոճավորված պատկերներով, վարդակներով: Գորգն ունի չորս եզրագոտի, որոնք առկա են միայն գորգի երկայնակի մի կողմում. ներքին եզրագոտին հարդարված է մանր վարդակներով, երկրորդ և արտաքին եզրագոտիները` զիգզագով, լայն գոտին` աստղածաղիկներով: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի-Գուգարք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3713 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1904