Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Երկամսեայ հանդէս. Եօթներորդ տարի. մարտ-ապրիլ. N2, 1902. - Թիֆլիս, տպարան Տ. Մ. Ռօտինեանցի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 5-ի վերևի լուսանցքում և լրացուցիչ էջ 32-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Առաջին կազմերեսը խունացած է, բազմաթիվ կեղտաբծերով, վերջին կազմերեսը բացակայում է, ամբողջովին մասնատաված է: Էջ՝  276, 32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  25,2 Կազմող՝  խմբ.-հրատ.` Աղանյանց Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-8