Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումա: Գրական հանդէս. 1902, N5, 2-րդ օրինակ. - Թիֆլիս, 1902: Շապիկը բաց մոխրականաչավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը չի պահպանվել, վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթը և ամսագրի առաջին թերթերը՝ մինչև էջ 53, նունպես չեն պահպանվել: Սույն համարի վերջում ՝ «Հավելված»-ում, (2-րդ էջագրություն, էջեր 1-77), տպագրված է Գ. Բէլլամի «Հարիւր տարուց յետոյ» գործը, Ղ. Աղայանի և Ռ. Խանազադեանցի թարգմանութեամբ, որի վերջին էջ 77-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև էջագրութինուն 1-ի էջեր 133-ի և 221-ի աջ լուսանցքներում: Էջերի մի մասը կտրտված չէ: Համարը պակասավոր է և ամբողջովին մասնատաված: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  272, 77 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-13