Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասներեքերորդ տարի. 1908, N1, յունուար. - Թիֆլիս, 1908, ելեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 96-ի ձախ լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Թերթերը չեն կտրտված: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, եզրերը՝ մաշված: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  96 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  17,5 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-35