Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասնեւմէկերորդ տարի. 1906, N5-6, մայիս-յունիս. - Թիֆլիս, 1906, արագատիպ Ա. Քութաթելաձէի, Մոսկովսկի փողոց, N5: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, էջ 5-ի վերևի լուսանցքում և էջ 183-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Համարի վերջում/էջագրություն 2/ տպագրված է Ա. Լէյստի «Նինօ Վարիպանիձէ» պատմվածքը վրացական կյանքից: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են, մաշված և կեղտաբծերով: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  183, 16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-33