Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Աղանեանց. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. Տասներորդ տարի. 1905, N9-10, նոյ.-դեկտ. - Թիֆլիս, 1905, տպարան Ա. Քութաթելաձէի: Շապիկը բաց մոխրագույն թղթից է: Առաջին կազմերեսին ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ 69-ի և լրացուցիչ էջ 90-ի աջ լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Թերթերը չեն կտրտված: Առաջին կազմերեսը խունացած և մաշված է, կեղտաբծերով, վերջին կազմերեսը բացակայում է: Համարըը մասնատվում է, պակասավոր` լրացուցիչ էջերից պահպանվել են միայն 83-90 էջերը: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  176, 90 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-29