Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ Ա. քահ. Աղանեան. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. N2, ապրիլ-մայիս, 1902. - Թիֆլիս, 1902: Շապիկը բաց մոխրագույն-կանաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը և կա «Յովհ. ա.ք. Մարտիրոսեանց» սև թանաքով մակագրությունը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կազմերեսները խունացած և մաշված են, վերջին կազմերեսը՝ բազմաթիվ կեղտաբծերով, համարն ամբողջովին մասնատաված է: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  276 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  25,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-40